-
09.07.2012|
01:29
ԼՂՀ ԿԸՀ-ի նախագահ Ռաշիդ Պետրոսյանի փոխանցմամբ՝ նախագահի թեկնածուների նախընտրական պայքարը հանգիստ է անցնում, առանց էական խախտումների, դրսևորված խախտումները արագ վերացվում են:
-
08.07.2012|
21:36
Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մուրսին, ով ներկայացնում է «Մուսուլման եղբայրներ» շարժումը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացել։
-
08.07.2012|
13:45
Աֆղանստանի հարցով Տոկիոյում անցկացվող աշխատաժողովի մասնակից երկրները պայմանավորվել են 4 տարվա ընթացքում Աֆղանստանին հատկացնել 16 միլիարդ դոլար։
-
08.07.2012|
13:11
Դեսպան Մուհամեդ-Բաղեր Բահրամիին Բաքվից հետ կանչելուց հետո Թեհրանը մտադիր չէ նոր նշանակում կատարել: Իրանի Իսլամական Հանրապետությունը նվազագույնի է հասցնում դիվանագիտական հարաբերություններն Ադրբեջանի հետ և սառեցնում է ռազմական ու տնտեսական նախագծերի շուրջ համագործակցությունը:
-
08.07.2012|
13:04
Հուլիսի 29-ին Ռումինիայում հանրաքվեի է դրվում նախագահ Տրայան Բասեսկուի պաշտոնավարման հարցը: Նրա պաշտոնանակության գործընթացը նախաձեռնել է խորհրդարանական մեծամասնություն ունեցող լիբերալների և սոցիալիստների կոալիցիան, որի ներկայացուցիչերը նախագահին մեղսագրում են կառավարության աշխատանքը խոչընդոտելը և սահմանադրությունը խախտելը:
-
08.07.2012|
12:56
Նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ իր երկիրը հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ չի ներկայացնի` հակառակ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական հանձնառության:
-
08.07.2012|
12:35
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ զրույցում անդրադառնում ենք փառատոնի անցած ու անցնելիք ճանապարհի մի քանի մանրամասների:
-
07.07.2012|
18:26
Լիբիայում Մուամար Քադաֆիի տապալումից 9 ամիս անց այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ 200 մանդատի համար պայքարում է ավելի քան 3000 թեկնածու։
-
07.07.2012|
18:22
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը ժամանել է Աֆղանստան։ Ամերիկյան պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Քաբուլում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր բանակցություններ կվարի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ։
-
07.07.2012|
14:38
Դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ղրղզստանի սոցիալական զարգացման նախարար Ռավշան Սաբիրովը՝ կաշառք վերցնելու մեղադրանքով։